Կրթաթոշակային ծրագիր ավագ դպրոցի աշակերտների համար

Նպատակն է հնարավորություն ընձեռել տաղանդավոր և սոցիալապես ակտիվ պատանիներին ստանալ լավագույն միջազգային կրթություն և դառնալ այն, ինչ երազում են։

նախագծի մասին

Ամեն տարի 9000 ուսանող տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, միաժամանակ սովորում է «UWC» միջազգային կրթական շարժման դպրոցներում և քոլեջներում։

Դիմորդները անցնում են խիստ ընտրություն: UWC-ում կրթությունը վճարովի է, և եթե ընտրությունը հաղթահարած շնորհալի դեռահասների ընտանիքները չեն կարողանում ամբողջությամբ կամ մասնակի վճարել ուսման համար, ապա նրանց տրամադրվում է ֆինանսական աջակցություն:

Թեկնածուների ընտրությունը,  ինչպես նաև ամբողջական և մասնակի  դրամաշնորհների բաշխումն իրականացվում է UWC-ի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ազգային կոմիտեների կողմից։ 

Այդպիսի կոմիտե կա նաև Հայաստանում։ Ամեն տարի նրա անդամները հարյուրավոր դիմումներ են ստանում Հայաստանի բոլոր շրջանների ավագ դպրոցի աշակերտներից։

Հայաստանից առաջին ուսանողներն UWC-ում սովորելու համար ընտրվել են 1994 թվականին։

Հայաստանում UWC Ազգային կոմիտեի հիմնական նպատակն է ներկայացնել UWC շարժումը մեր երկրում, կապ պահպանել UWC դպրոցների և քոլեջների շրջանավարտների հետ, ինչպես նաև՝ Հայաստանից թեկնածուների ընտրությունն ու առաջադրումը UWC կրթական ծրագրերի համար:

2013 թվականից«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը աջակցում է Հայաստանում UWC-ի գործունեությանը։

PDF
Աջակցեք նախագծին
Թողեք մասնակցության հայտ
7000+

դիմումներ ամբողջ Հայաստանից

157

Հայ ավագ դպրոցի աշակերտներ կրթություն են ստացել են UWC-ում

33

ուսանողները ստանում են ամբողջական կամ մասնակի դրամաշնորհներ

Աջակցեք հիմնադրամին

1 шаг
из 4 шагов

Заявка для участия в конкурсе

Программа грантов для старшеклассников
Назад
Дальше
«‎Спасибо! Мы получили вашу заявку!»